Վանաձորում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

հասարակական

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 12։27-ին ահազանգ է ստացել, որ Վանաձորի Միզամի փողոցի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի մոտակա ձորակը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ջ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։ 

--0--ԿԿ