Վանաձորում Nissan XTrail-ը բախվել է Toyota Camry-ին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հասարակական

Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ օրը, ժամը 17։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գարիկ Ծատինյանը Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 14 հասցեի մոտ իր վարած Nisan XTrail մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Լյուդվիգ Գրիգորյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Totota Camry մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Կ. Ծատինյանի ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 51-ամյա Մարիետա Մարտիրոսյանը, իսկ ժամեր անց նրա մյուս ուղևոր՝ 34-ամյա Սյուզաննա Ներսիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։