2.5 մլն դրամանոց կոստյումով մեկը քննադատում է 142 հազար դրամ պարգևավճար ստացողին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News 

«Եթե այդքան հեշտ էր այդ որակի սպառազինություն գնելը, ապա ինչու Ապրիլյանից առաջ չէին գնել այն, որ մեր թշնամին էլ այդքան վստահ չսկսեր այդ մարտական  գործողությունները և համոզված լիներ, որ իր հարվածային անօդաչուները հիմնականում հասնելու էին իրենց թիրախներին»,- խոսելով իրենց հասցեին հնչող քննադատություներից` այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը` հավելելով, եթե այդքան հեշտ էր, անեիք:

«Քննադատողները քննադատում են ինքնանպատակ, որովհետև այսօր դպրոցներում սկսվեցին դասերը, բայց այդ քննադատողներից ոչ ոք չի խոսում այն մասին, որ 21 նախակրթարանի բացում տեղի ունեցավ Հայաստանում», - նշել է Կարապետյանը:

Բանախոսի պնդմամբ, 142 հազար դրամ պարգևավճար ստացող պատգամավորին այսօր քննադատում է մի մարդ, որի ամենաէժան կոստյումն արժեցել է 2.5 մլն դրամ: Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս