Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

եմ հհ

Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

--00—ԼՄ