ԵՐԵՎԱՆ, Նոյեմբեր 21, 24News
Նոյեմբերի 6-ին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի ավտովթարի դեպքով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք,որ երիտասարդը վթարի հետևանքով ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, վնասվել էր ստոծանին, հեռացվել էր փայծաղը: Մարգարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ի երեկոյան՝ հարազատների նախաձեռնությամբ: Մինչ այդ նա «Արմենիա» բժշկական կենտրոնում էր: