Ստեփանակերտի օրվա առթով քաղաքապետարանի աշխատակիցները պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

պարգևատրում

Ստեփանակերտի օրվա առիթով քաղաքապետարանում պարգևատրումներ են եղել։ 

«Արցախի Հանրապետության ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև ի նշանավորումն Ստեփանակերտ քաղաքի օրվա 97-րդ տարեդարձի ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի կողմից Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը պարգևատրել է պատվոգրով։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի»,-նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ