Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը ևս մեկնեց առաջնագիծ. որդուն ճանապարհել է մայրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քյարամ

 

 

Այսօր, ինչպես արդեն հայտնել ենք, առաջնագիծ է մեկնել նաև եզդիական ջոկատ: Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբայրը ևս ջոկատի թվում է եղել:

Եզդիներին ու որդուն առաջնագիծ ճանապարհելու էր եկել նաև Քյարամ Սլոյանի մայրը: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Նա նաև դիմել է եզդիներին՝ տեղեկացնելով, որ եզդիական երկրորդ ջոկատի կազմավորման կարիք կա, ուստի կոչ է արել, որպեսզի հերթագրվեն բոլոր մարզերի եզդիները սահման մեկնած եղբայրներին փոխարինելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս