Ժամկետային զինծառայող սերժանտը հակառակորդին մոլորության մեջ է գցել և դիրքը հետ վերցրել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

Արծրուն Հովհաննիսյան

«Մռովի լեռնաշղթայի հատվածում սովորական ժամկետային զինծառայող սերժանտը դրսևորել է բացարձակ հերոսություն, մարտավարական գրագիտություն: Ըստ անհրաժեշտության, երբ պետք է եղել, իր դիրքից նահանջել է՝ հասկանալով, որ չի կարող պահել գերակայող ուժերի ազդեցության տակ, հակառակորդին մոլորության մեջ է գցել, սպասել է հարմար պահի և գրոհել է ու դիրքը հետ վերցրել»: Այս մասին Առաջին ալիքի հատուկ թողարկմանն ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով մարտական գործողություններում հերոսություններով աչքի ընկած զինծառայողների մասին։

Ըստ Հովհաննիսյանի այժմ ընթանում է հինգերորդ սերնդի պատերազմ՝ մասամբ բացառություններով։ Մեր մարտական ոգին շատ բարձր է, երախտիքի խոսք պետք է ասեմ մեր ժողովրդին, ահավոր հզոր ոգի կա, համազգային պոռթկումը՝ զորքերից մինչև բնակչություն շատ բարձր է:

«Մի հայտնի դիրք կա, որտեղ սպան, ով շարքային զինվոր է եղել ապրիլյան պատերազմի ժամանակ, այսօր վաշտի հրամանատար է, բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ՝ մեծ վնասներ հասցնելով հակառակորդին»,-պատմեց նա:

Անդրադառնալով Ստեփանակերտի հրետակոծությանը Պն ներկայացուցիչը հայտնեցմ, որ դա կարելի է ասել, անզորության ճիգեր են Ադրբեջանի կողմից:

«Մենք դեռ չենք կիրառել ողջ պոտենցյալը»,-ասաց նա և նշեց, որ մենք չենք հարվածում խաղաղ բնակչությանը: 

Տեսանյութեր

Live

Լրահոս