Հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը․ կա մեկ վիրավոր․ ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

․

Հրետակոծվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակն ըստ բժիշկների` բավարար է։
Կան նաև նյութական մեծ վնասներ։

--00-ԱՀ