Թշնամին կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ․ ԱՀ ԱԻՊԾ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

հրթիռ

Գիշերը խաղաղ բնակավայրերում Ստեփանակերտից բացի պահպանվել է հարաբերական հանգիստը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի  հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ` մայրաքաղաքում չկան։

Արցախի մյուս բնակավայրերում գիշերը  համեմատաբար հանգիստ է անցել։ 

--00--ԱՀ