ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 24News
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամ կորոնավիրուսի 2314 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 77837 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 207 մարդ, շարունակում է բուժվել 25 412-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 50 908 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 23 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 1180 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 337-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 377 340 քաղաքացի, մեկ օրվա թեստերի քանակը 4790 է:
--00—ՄՀ