Տարածաշրջանում Թուրքիայի համար ամենահարմար «այցեքարտը» Ադրբեջանն էր․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ստեփանակերտ

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Ըստ էության, այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր, որին գործիքի պես օգտագործում է սեփական քաղաքական շահերի համար։ Մյուս առանցքային գործոններից մեկը Մինսկի խմբի համանախագահության մեջ ընդգրկվելու՝ Թուրքիայի վաղեմի մոլուցքն է, ինչը փաստացի շատ հեռու է իրականություն դառնալու հնարավորությունից։ «Մեր տարածքը կոչվում է «սեպ՝ խրված գորշ գայլի սիրտը»:

Այն ռազմավարական մեծ նշանակություն ունի, որն իրենց խանգարում է: Եվ տեսնում ենք, որ այդ թուրքն իր նախնիների կանչով, իրենց Օսմանի երազով նորից սկսում է վերականգնել իր պանթուրքիզմը, և պարզ է, որ այստեղ մենք խոչընդոտ ենք: Ու քանի որ Արցախի հարցը տաք կոնֆլիկտ է, որի վրա միշտ կարելի է ձեռքերը տաքացնել, խարդավանքներ անել, դրա համար սկսել են Արցախից: Եթե Արցախը չլիներ, Հայաստանի վրա էին ինչ-որ բան ման գալու: Այս համատեքստում պետք է նկատի ունենանք նաև այն, որ Թուրքիան աշխարհի տարբեր ծայրերում է խառնակչություններ սկսել ու հիմա էլ եկել է այստեղ: Սրանք անընդհատ որոնում ու փորձում են ինչ-որ մի տեղից օգուտ քաղել: Անընդհատ գործընթացի մեջ են, ինչը ևս թուրքական ավանդույթի տիրույթում է: Թուրքն ասում է՝ մտնենք պատերազմի մեջ՝ հետո կտեսնենք, միգուցե մի տեղից օգուտ ունենանք»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս