Ալիևը չի պատկերացնում, որ փախնող խմբերը չեն կարող լուծել իրենց առջև դրված հատուկ խնդիրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

պատերազմ

Ըստ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի Ադրբեջանի դիվերսանտները և վարձկանները կարծես հատուկ խնդիր ունեն Ադրբեջանի դրոշի օրը որոշ խնդիրներ լուծեն, սակայն Ալիևը չի պատկերացնում, որ փախնող խմբերը չեն կարող լուծել այդ խնդիրները։

Անդրադառնալով այս պահին տիչող իրավիճակին ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են։

«Կարծում եմ, որ այսօր գիշեր էլ դրանք կլինեն, ինչպես նախորդ գիշեր։ Նախորդ գիշեր ես Արցախում էի, որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին: Դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին: Դեռ երեկ համապատասխան կադրեր հրապարակվեցին, կարող են հրապարակվել նաև հաջորդ օրերին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

--00--ԱՀ