Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի տարածած տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1105432

Ռուսաստանի Բրյանսկի մարզում տեղի ունեցած իրադարձությունները հենց Ռուսաստանի կողմից իրականացված գիտակցված սադրանք են: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պոդոլյակը գրել է թվիթերի իր միկրոբլոգում:

«Ռուսաստանի Դաշնությունում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական սադրանք է՝ լիովին գիտակցված: Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է վախեցնել սեփական ժողովրդին, որպեսզի արդարացնի մեկ այլ երկրի վրա հարձակումը և աղքատության աճը մեկ տարի պատերազմից հետո: Ռուսաստանի Դաշնությունում պարտիզանական շարժումը դառնում է ավելի ուժեղ և ագրեսիվ: Վախեցե՛ք ձեր պարտիզաններից...», - գրել է Պոդոլյակը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ