Արտավազդ Փելեշյանը «Բնություն» ֆիլմից ստացած 15 հազար եվրո հոնորարը նվիրաբերել է Արցախին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմից ստացած 15 հազար եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ» կայքից:

«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:

Ֆիլմի պրեմիերային հաջորդել է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և պետք է շարունակվեր ևս 3-4 ամիս:

«Փարիզի «Կարտիե» ժամանակակից  արվեստի կենտրոնում դեռևս  հոկտեմբերի 23-ին բացված Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը, հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը»,- հայտնում է աղբյուրը:

--00—ԼՄ