Կամավորներին՝ համազգեստով, չի կարելի ներքաշել ներքաղաքական քննարկումներում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 13,  24News

Դավիթ Խաժակյան

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի է ունեցել քննարկում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Այն, որ Պետրոս Ղազարյանը իր մասնագիտական գործունեության մեջ որևէ բարոյական սկզբունք պահելու խնդիր չունի, մենք դա միշտ էլ իմացել ենք, բայց մի՞թե Հանրայինում չգտնվեց գեթ մեկ պատասխանատու մարդ, ով կասեր, որ սահմանից վերադարձած կամավորներին՝ զինվորական համազգեստով չի կարելի ներքաշել այդ ֆորմատի ներքաղաքական քննարկումներում։

Բարոյականություն է պետք ունենալ, որ հարգել այդ համազգեստը և նման քննարկում նման հարցադրումներով չկազմակերպել։

Սահմանից վերադառնում են տղաներ, որոնք և՛ նեղսրտել են նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններից և որոնք պատրաստ են «հող հանձնողին հանձնել հողին»։ Չէր կարելի նման եթեր թույլ տալ, պարզապես չէր կարելի։

Իշխանությունը պահպանելու մոլուցքը պետք է վերջ ունենա»,- գրել է նա։

--00—ՄՀ