Շուշիի համար մարտերում զոհվել է ՊԲ փոխհրամանատար, գնդապետ Հովհաննես Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

․

Նոյեմբերի 7-ին Շուշիի համար մարտերում զոհվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Սոսիկի Սարգսյանը։ Այս մասին հայտնում են նրա զավակները։

Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Գնդապետը ՊԲ փոխհրամանատար էր նշանակվել 2020-ի հուլիսին, մարտերում զոհված մեկ այլ ՊԲ փոխհրամանատարի՝ գնդապետ Արթուր Սարգսի Սարգսյանի հետ միաժամանակ։

--00--ԱՀ