Զարուհի Բաթոյանն ու Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չեն ներկայացրել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24News   

նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հրաժարականի դիմում չի գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: 

«Նախարարը հրաժարական չի տվել: Զարուհի Բաթոյանը ներկայում աշխատանքի մեջ է և կատարում է իր պարտականությունները»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը: 

Աղբյուրը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը ևս հրաժարականի դիմում չի ներկայացրել, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնից հրաժարականի լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

--00—ՄՀ