Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ 5 ժամ առաջ. մահվան լուրը չունի հիմնավորում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։ 

Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։

Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»։

Նշենք, որ համացանցում տեղեկություն է տարածվել, թե իբր Պարգև Սրբազանը մահացել է: Նշենք, որ նա սրտի հետ կապված խնդիրների ունի, և պատրաստվում էր օրերս մեկնել ԱՄՆ՝ բուժվելու:

--00—ԼՄ