ԱԻ նախարարն այցելել է ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

․

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր այցելել է Լուսակերտ ուսումնական կենտրոն, ծանոթացել Փրկարարական ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը, զրուցել անձնակազմի հետ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Այնուհետև նախարար Փիլոյանը եղել է ԱԻՆ կենտրոնական պահեստում: Նրան ներկայացվել է ամբողջ տարածքը, ունեցած ռեսուրսները, տեխնիկական հագեցվածությունն ու շինությունների գույքային ապահովվածությունը:

Նախարարի գրաֆիկում առաջիկայում նախատեսված են նաև մարզային այցեր։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս