Ոչ մի հանցանք անպատիժ չի մնա. Իրանը հետևողական է գիտնականին սպանողին բացահայտելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Իրանցի գիտնական

Ոչ մի հանցանք, ոչ մի սպանություն, ոչ մի անմիտ քայլ՝ ուղղված իրանցի ժողովրդի դեմ, անպատիժ չի մնա: Ինչպես հաղորդում է Irna-ն, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին:

«Մենք անպայման հետևողական կլինենք այս գործին՝ մինչև վերջ, մեղավորները պետք է իմանան, որ իրենց քայլերի համար պատժվելու են»,- ասել է նա Թեհրանում սպանված միջուկային ֆիզիկայի գիտնականի հետ հրաժեշտի արարողության ժամանակ:

«Թշնամին լավ գիտի, և ես, իբրև զինվորական, նրան ասում եմ, որ ոչ մի սպանություն, ոչ մի հանցանք անպատասխան չի մնալու»,- նշել է նա:

Խաթամիի խոսքով՝ սպանության նպատակը հանրության համախմբվածությունը խաթարելն էր, սակայն այս հարձակման հետևում կանգնածները չհասան դրան:

Գեներալ Խաթամին հայտնել է, որ Իրանի ՊՆ-ին կից հետազոտությունների ու ինովացիայի կազմակերպության բյուջեն հաջորդ տարի կկրկնապատկվի:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս