Մաշտոցի պողոտայում 28-ամյա քաղաքացին 33-ամյա երիտասարդի է դանակահարել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 17.50-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ ստացվեց, որ ծակած-թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա մի տղամարդ։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ Մաշտոցի պողոտայում տղամարդուն նույն օրը դանակահարել է մի տաքսու վարորդ։

Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։ Նրան հայտնաբերելու համար իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական ու բացատրական աշխատանքներ։ Եվ նույն օրը Երևանի 28-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց, որ ինքն է դանակով մարմնական վնասվածք պատճառել տղամարդուն։

Նշանակվել են փորձաքննություններ։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Նախապատրաստվում են նյութեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս