«Տարե՜ք, արա՛». ոստիկանները գետնին տապալելով բերման ենթարկեցին վրան տեղադրել ցանկացողներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News

Մաշտոցի պողոտայում իրավիճակը լարված է, ոստիկանները բերման ենթարկեցին իրազեկման ակցիա իրականացնող «Զանգ» շարժման անդամներին։

Նշենք, որ ակցիայի անդամները փորձում էին վրաններ տեղադրել, ինչի արդյունքում իրավիճակը լարվեց։

Հիշեցնենք, որ շարժման նպատակը խաղաղ անհնազանդության գործողություններ են, պահանջում են ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հավելենք, որ ակցիայի ընթացքում ոստիկանությունը կանգնեցրել է այն՝ պահանջելով հայտնել, թե որ ուղղությամբ են շարժվելու։

Այս պահին ակցիայի մյուս մասնակիցները երթով վերադառնում են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին այսօրվա հավաքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ