Շուշիից վերադարձա, նայեցի ուղիղ Փաշինյանի աչքերին ու ասացի՝ «պռավալ» ես տվել, պետք է գնաս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

2020 թվականին, երբ վերադարձա Շուշիից, Նիկոլ Փաշինյանին ասացի, որ ինչ-որ բան պետք է փոխել, պետական ապարատում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկ արեցի, բայց նա չընդունեց, դրանից հետո նայել եմ ուղիղ նրա աչքերին ու ասել՝ դու պարտված ղեկավար ես, «պռավալ» ես տվել, պետք է գնաս։ Այս մասին «Զանգ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Հայրապետյանը նշեց, որ պաշտոնի առաջարկ ստացել է, բայց մերժել է․ «Ինձ պաշտոն պետք չի, միացել եմ այս շարժմանը, քանի որ տեսել եմ, որ այս մարդիկ աշխարհաքաղաքական կենտրոնի կողմից զանգ չեն ստանում, նրանք դուրս են եկել փողոց, որովհետև ուզում են ապրել այս երկրում, պաշտոն չեն ուզում»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ