Ադրբեջանցի պատգամավորները Երևանում այցելել են Կապույտ մզկիթ ու այն անվանել «ադրբեջանական» 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

նկար

«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ադրբեջանցի պատգամավորներ Սոլթան Մամեդովն ու Թաիր Միրկիշիլին այցելել են Մաշտոցի պողոտայում գտնվող իրանական Կապույտ մզկիթ և այն անվանել «ադրբեջանական»։

«Մենք այցելել ենք Կապույտ մզկիթ։ Որքան որ գիտենք, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած պատերի վրայի գրառումներն այլ երկրի են պատկանում, բայց պատերը, ճարտարապետությունն ու ոգին միայն մեզ է պատկանում։ Մենք հավատում ենք, որ մի օր այս մզկիթի իրական տերերը կկարողանան իրենց աղոթքները բարձրացնել։ Իսկ ադրբեջանցիների աղոթքները բարի են և ի վերջո կատարվում են», - հայտարարել է նա։ 

Ադրբեջանցի պատգամավորների Երևանում լկտի պահվածքն արդեն նորություն չէ։ Հետաքրքիր է, սակայն, որ Կապույտ մզկիթը կառուցվել է 1768 թ-ին իրանցիների կողմից։ Այդ ժամանակ ադրբեջանցի պատգամավորների նախնիները քոչվորությամբ էին զբաղվում։

--00—ԼՄ