Աշխարհում COVID-19-ից մահերի թիվը հատեց 1,5 մլնն, 106 հազար մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Դեկտեմբերի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 65,536,642 է, որից 1,511,919-ը մահացել է, 45,377,278-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,647,445 է, որից 106,495  մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 14,535,196 վարակման դեպք, որից 282,829-ը մահացել է, 8,561,427-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 5,690,940 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,571,780 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,487,516 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,375,546 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,257,331 վարակակիր:

Հայաստանը ցանկում 53-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 138,508 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 14-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 1,003,494 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 733,261 է: Ադրբեջանը ցանկում 57-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 133,733 է, իսկ Վրաստանը՝ 46-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 147,636 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ