Ոստիկանություն բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 90 մասնակից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

ակցիա

Ժամը 17:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել Երևանում այսօր տեղի ունեցած անհնազանդության ակցիաների 90 մասնակից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

--00--ԱԹ