Եռակողմ համաձայնագիրը որևէ հավելված չունի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

նկար

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագիրը որևէ հավելված չունի:

«Ասացին, թե այդպիսի լուրեր կան, որ հավելվածներ ու այլ բաներ գոյություն ունեն։ Պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց, որը բավականին աշխատատար է։ Կան հարցեր, որոնց հետ կապված առնվազն այս փուլում որևէ հրապարակային քննարկում ոչ մի օգուտ չի կարող բերել», - ասել է Փաշինյանը և հավելել, որ որևէ խոչընդոտ չկա, որ Աժ-ում դռնփակ նիստ հրավիրվի և ինքը պատասխանի պատգամավորների բոլոր հարցերին։

«Պատրաստ եմ բոլոր հարցերին նրբություններով ու ապացույցներով անդրադառնալ։ Եկեք այդ գայթակղությունից հրաժարվենք՝ ամեն ինչ հրապարակային քննարկելու։ Ռազմական դրության պայմաններում ամեն ինչը բաց քննարկելն այնքան էլ ճիշտ չէ»,-ասել է նա։ 

--00—ԼՄ