Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, ոչ թե միջնորդ․ Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news

image_750x_64c2468c232c3

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, ոչ թե միջնորդ։

Նա կամ պետք է կատարի Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժն ապահովելու իր պարտավորությունները, կամ հայտարարի, որ ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները և դիմի միջազգային հանրությանը:

Հակառակ դեպքում Ռուսաստանը կկորցնի ողջ Հարավային Կովկասը։

Պուտինը պետք է ընտրի, եկել է որոշում կայացնելու ժամանակը...»։

--00—ՅՄ