Շուշիի անկումից հետո ստիպված էինք ստորագրել եռակողմ թուղթը, վտանգի տակ էր Ստեփանակերտը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիի անկումից հետո ստիպված են եղել ստորագրել եռակողմ թուղթը, քանի որ վտանգի տակ էր Ստեփանակերտը։

«Շուշիի կորստից հետո հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պետք է ուժեղանար ճնշումը Արցախի Մարտունու վրա, իսկ հետո շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեին շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,-ասաց նա։

Փաշինյանի խոսքերով, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը պատերազմը կանգնեցնելու 5-րդ փորձն է եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ