Թեկուզ 1 օր ավել աթոռին մնալու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ. Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

սեֆիլյան

«Սասնա Ծռեր» կուսկացության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Նիկո՛լ Փաշինյան, քո բացառիկ ապիկարության և դավաճանական քաղաքականության հետևանքով բանակն ու Արցախի հայ բնակիչները հայտնվում են ծուղակների մեջ, զոհվում են, վիրավորվում և գերեվարվում:  

Միևնույն  ժամանակ, դու ամեն գնով պատասխանատվությունից խուսափելու և թեկուզ մեկ օր ավել աթոռին մնալու համար ժողովրդի ցասումն ուղղորդում ես բանակի դեմ:

Քեզ բնավ չի հետաքրքրում, որ ծանր վիրավոր բանակն է մնացել որպես պետականության վերջին պատվար ու ցեղասպանությունը կանխելու միջոց:

Ժամ առաջ պետք է հեռանաս, որպեսզի ժողովուրդը կարողանա համախմբվել և դուրս գալ այս աղետալի վիճակից»:

--00—ԼՄ