Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News

Սյունիք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը վստահեցրել է, որ Սյունիքի մարզի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:

«Սիրելի՛ սյունեցիներ, ուզում եմ հստակություն մտցնենք ընթացող գործընթացի շուրջ․

1․ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։

2․ Մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում։

3․ Մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր շրջափակման մեջ են ընկնում գյուղեր, չեն համապատասխանում իրականությանը։

4․ Օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիրներ չեն առաջանալու։

5․ Կապան-Ագարակ (գյուղ) ավտոճանապարհը շարունակելու է բնականոն շահագործվել։

6. ՌԴ սահմանապահներ են տեղակայվելու սահմանի որոշ հատվածներում անվտանգությունը ապահովելու նպատակով:

7. Կապանի և Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Հ. Գ. Սիրելի՛ սյունեցիներ, ամբողջովին հասկանում և ընդունում եմ բոլորիդ անհանգստությունը և բողոքը, սակայն կոչ եմ անում չտրվել սադրանքների և լինել համախմբված»,- հավելել է Ղահրամանյանը։

  --00—ՄՀ