ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News

Բորտնիկով

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բրոտնիկովն ուրբաթ վաղ առավոտյան ժամանել է Երևան։ Այս մասին 24news-ին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«ԱԴԾ ղեկավարն արդեն Երևանում է, նրան դիմավորել է ԱԱԾ տնօրենը»,- հավելեցին ԱԱԾ-ից։ 

Ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված:

Նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում, հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:

  --00—ՄՀ