ՌԴ-ն  ԼՂ-ում խաղաղապահ առաքելության իրականացման համար լրացուցիչ միջոցներ է հատկացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

խաղաղապահ

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության իրականացման նպատակով Ռուսաստանի կառավարությունը պետբյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացրել պաշտպանության նախարարությանը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Լրացուցիչ միջոցները հատկացվել են խաղաղապահ զորախմբի վերազինման համար: Նախատեսված է նաև լրացուցիչ վճարումներ կատարել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմին»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Տատյանա Շևցովան:

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակիջա գեներալ Վալերիյ Գերասիմովը հայտարարել էր, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում նպաստել են հումանիտար աղետի կանխմանը, հայտնել նաև, որ Լաչինի միջանցքն ու Լեռնային Ղարաբաղի տարածքն ամբողջապես գտնվում են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

--00--ԱՀ