Դադիվանքում Պարգև սրբազանը պսակադրություն է արել. ներկա են եղել 100-ից ավելի ուխտավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ պատարագի արարողություն, որը կատարել է հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Այդ մասին տեղեկանում ենք Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից:

նկար

Հավարտ Սուրբ պատարագի՝ Պարգև սրբազանը կատարել է պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնել ու շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահ զինվորներին՝ իրենց առաքելության համար:

նկար

Արարողությանը ներկա են եղել 100-ից ավելի ուխտավորներ։ Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելել է Գանձասարի վանք։

նկար
նկար

--00—ԼՄ