Ծառուկյանը ԱԺ-ում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հարցազրույց կտա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Քիչ առաջ Ազգային ժողով է եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Խորհրդարանում այսօր նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի հանդիպումը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով վարչապետի հետ նախատեսված հանդիպմանը, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հրաժարական պահանջելու հարցով ԲՀԿ-ի դիրքորոշումը չի փոխվել, և որ հանդիպումից հետո նախատեսում է հարցազրույց տալ:

Նկատենք, որ ո՛չ «Իմ քայլից», ո՛չ ԲՀԿ-ից չեն մեկնաբանում՝ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման պատճառը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միացել է «Հայրենիքի փրկության շարժմանը», որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, և դեմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետի առաջարկին: 

--00—ԼՄ