Երևանում հերթական անգամ թալանել են Հրաչյա Քեշիշյանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

Հրաչ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Երևանում անհայտ անձը կամ անձինք հերթական անգամ թալանել են հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 02:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված Lexus մակնիշի 85 VD 855 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հ. Քեշիշյանի ավտոմեքենան թալանում են։ 

--00—ՄՀ