«Սասնա ծռերի» թեկնածուների պաստառներին խաչ է քաշված․ կուսակցությունը դիմել է իրավապահներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հրավիրելով իրավապահ մարմինների և միջազգային դիտորդների ուշադրությունը Երևանում փակցվող պաստառների վերաբերյալ, որոնք ատելության քարոզ են պարունակում և թիրախավորում են «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամներին։ Կուսակցությունը հրապարակել է նաև թեկնածուների նկարներ, որոնց վրա խաչ է քաշված:

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ իրականացնել քննություն եւ ապահովել օրինականության հաստատումը, հակառակ պարագայում կդիտարկենք իրենց կողմից քաղաքական շահագրգռվածության դրսեւորում»,-ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս