ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Հենց սկզբում թվում էր, որ 2-3 հանրահավաքից հետո մարդիկ դուրս կգան փողոցը և իշխանությունը կգնա, այդպես չեղավ, ուրեմն ավելի աշխատանքով է դա պետք անել: Այս մասին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում, լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հարցին, թե քաղաքացիները մեքենաների առաջը փակել էին, որպեսզի թույլ չտան Վազգեն Մանուկյանը մտնի Գյումրի նա ասաց.
«Այո, ճանապարհը փակ է, «Իմ քայլը» փող էր բաժանել, մեր մեքենաներն այնտեղ են, բայց ես անցա: Բոմժեր էին, որոնց փող էին բաժանել»:
--00--ԱՀ