Ուեյն Ռունին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

սպորտ

Անգլիացի ֆուտբոլիստ Ուեյն Ռունին ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան և անցնել է մարզչական աշխատանքի:

Այս մասին գրում է Ռունիի ներկայիս ակումբը` «Դերբի»-ն: Այսուհետ Ռունին կլինի խաղացող-մարզիչ և 2,5 տարվա պայմանագիր ունի որպես մարզիչ «Դերբի»-ի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողն իր ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է 763 խաղ և խփել է 313 գոլ: 10 տարեկանից հաճախել է «Էվերթոնի» մանկապատանեկան ակադեմիա, իսկ 2002 թվականին իր նորամուտն է նշել «իրիսոկների» հիմնական կազմում։ 2 տարի անցկացնելով «մերսիսայդցիների» հիմնական կազմում՝ 2004 թվականի ամռանը 25,6 միլիոն ֆունտով տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:

--0--ԿԿ