ՀՀ-ից Արցախ ժամանած բժիշկների խումբը պատրաստակամ է ներդնել իր ներուժը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

Արցախի ԱՆ

2020թ. հունվարի 22-ին ԱՀ կառավարության շենքում կայացավ ԱՀ առողջապահության նախարարի հրավերով Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպումը: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Բացման խոսքում նախարար Միքայել Հայրիյանը նշեց, որ իր հրավերով ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ ժամանած բժիշկների խումբը ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ Արցախում ներդնելու պատրաստակամություն, հետևաբար ներկաներին խնդրեց հանդիպումը օգտագործել որպես առողջապահական համակարգում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները որոշելու օգտակար հարթակ:

Նախարարը շեշտեց նաև, որ հանդիպումները շարունակվելու են ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում գործող բուժհիմնարկներում՝ բոլորին ընձեռելով համակարգում առկա խնդիրները հաղթահարելու սեփական տեսակետներն ու առաջարկությունները ներկայացնելու հնարավորություն:

Հյուրընկալված բժիշկների խմբի պատասխանատու Արամայիս Գալումյանն իր հերթին նշեց հետևյալը.

«Արցախ ենք եկել փոքր խմբով, նեղ մասնագետներով, բայց նրանք բոլորն էլ հիանալի մասնագետներ են։ Նպատակը՝ տեղի գործընկերների հետ միասին համակարգում եղած խնդիրները վեր հանելն ու դրանց հրատապ լուծում տալն է։ Թեև ներկա այցը կատարվել է նեղ խմբով, սակայն այն այսպես ասած հետախուզական բնույթ ունի և առաջիկայում ընդլայնված կազմով հանդիպումները լինելու են մեր գործնական առօրյայի անբաժանելի մասը»:

Օրվա վերջին հյուրընկալված բժիշկները նախարարի ուղեկցությամբ այցելեցին ԱՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս