Ռուս ռազմական բժիշկները ԼՂ-ում օգնություն են ցուցաբերել հեռավոր շրջանների բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

Արցախ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Արցախի Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում, որը գտնվում է լեռնային տարածքում, Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները դաշտային կետ են տեղակայել՝ գյուղի բնակիչներին, փախստականներին և ներքին տեղահանված անձանց որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

«Այսօր մենք օգնություն ենք տրամադրում Սարդարաշեն լեռնային գյուղի բնակիչներին՝ մարդասիրական և բժշկական արշավանքի ձևաչափով: Այս առաքելությունն անսովոր է,  այստեղ բուժաշխատողներ ենք բերել», - ասել է խաղաղապահ գործողությունների ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը:

«Նրանք ներկայացված են թերապևտով, վիրաբույժով, ակնաբույժով: Ամենակարևորն այն է, որ մենք այստեղ բերել ենք դաշտային ատամնաբուժական ստորաբաժանում և փորձում ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր դիմողներին», - հավելել է նա:

 Տեղակայված բժշկական օդաճնշական մոդուլի հիման վրա բնակչության ընդունելության ժամանակ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի ավելի քան 50 բնակչի:

Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են շուրջ 1500 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին: Դրանք Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպություններն են նվիրել Լեռնային Ղարաբաղին: Ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել են պարագաներ, դեղեր և առաջին անհրաժեշտության իրեր:

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս