Ադրբեջանում պահվող 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են հարազատների հետ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 28,  24News   

հեռախոս

ՀՀ կառավարությունը հաստատեց 24news-ի տեղեկություններն այն մասին, որ Բաքվից Երևան է ուղևորվել հինգ գերիներով ինքնաթիռ։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գերիները հիմնականում Շիրակի մարզից են։

«Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք են վերադառնում 5 գերիներ։

Այսօր նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

  --00—ՄՀ