Շուշիի մասին վարչապետին հարց տված լրագրողը՝ պաստառը ձեռքին, կառավարությունում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

«Yerkir.am»-ի լրագրողը՝ Լիանա Սարգսյանը, կատարել է ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի հարցի մասին գրավոր մեջբերում ներկայացնելու պայմանը: Այսօր նա պաստառի վրա գրել էր ԱԺ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած միտքը և եկել կառավարության շենքի մոտ:

«Վարչապետը հարցադրում է անում 90 և ավելի տոկոսով բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է․ հիմա խնդրում եմ, պարո՛ն վարչապետ գրավոր մեջբերման ներքևում հրացադրումն արված է, իջե՛ք և պաասխանե՛ք՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։ Նա խոստացավ, որ ուղիղ եթերում կպատսխանի»,- գործընկերների հետ զրույցի ժամանակ ասել է լրագրողը։

Հարցազրույցից հետո ցուցարարները պատռել են լրագրողի պաստառը:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում նահատակվածների հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողը հարց էր ուղղել վարչապետին. «Պարո՛ն Փաշինյան, Շուշին, ըստ Ձեզ, ադրբեջանակա՞ն է»։ Վարչապետը ճշտել էր՝ որտե՞ղ է այդպիսի բան ասել, ու երբ լրագրողը նշել էր, թե Ազգային ժողովում, Փաշինյանը պատասխանել էր՝ այդ հարցին կպատասխանի ուղիղ եթերի ժամանակ, երբ լրագրողը թղթի վրա իրեն կփոխանցի իր խոսքերի բառացի մեջբերումը ԱԺ ելույթից։

--00—ԼՄ