ԵԽԽՎ ALDE քաղաքական խմբի ղեկավարը հայ ռազմագերիների հարցով դիմել է ԵԽ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

Ժակ Մեր

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք (ALDE)» քաղաքական խմբի ղեկավար Ժակ Մերը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Իմ գործընկերներ Էդմոն Մարուքյանի, Հովհաննես Իգիթյանի և ALDE քաղաքական խմբի անունից Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին խնդրել եմ ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին շուտափույթ ազատ արձակելու ուղղությամբ. լուծումը պետք է լինի հնարավորինս արագ»։

--00--ԱԹ