Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում նկարահանվել է նոր կովկասյան հովազ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News

հասարակական

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի  նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է։ Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

«Դիմավորե՛ք․․․ ՆՈՎԱ

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում կովկասյան հովազի /Առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ նոր առանձնյակ է նկարահանվել, որը, հավանաբար էգ է

Սա իրապես հրաշալի նորություն և մեծ ձեռքբերում է ամբողջ տարածաշրջանի համար

Ի դեպ, նման զարգացումը շատ հավանական է։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ մեկ ամսվա կտրվածքով նոր առանձյակը ֆիքսվել է նույն տարածքում, ինչ հայտնի Նեո անունով արու հովազը։ Իրականում քիչ հավանական է, որ երկու արու առանձնյակները կարող են միմյանց այդքան մոտ գտնվել այդքան երկար ժամանակ։ Նեո անունով և նոր նկարահանված հովազները երիտասարդ առանձնյակներ են, ինչը նրանց բազմանալու հավանակությունը դարձնում է առավել հավանական»:

--0--ԿԿ