Քաջարանում «ՈւԱԶ»-ը 50 մ գլորվել է ձորակը, վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

նկար

Հունվարի 30-ին՝ ժամը 15։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Գիրաթաղ կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1964 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 50 մետր)․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

--00—ԼՄ