Դոլարի փոխարժեը 521,13 դրամ է, եվրոյինը՝ 624,21, երկուսն էլ թանկացել են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

դոլար

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքիի տվյալների համաձայն՝ դոլարի փոխարժեքը փետրվարի 5-ին կազմել է 521.13 դրամ, նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 624.21 դրամ, աճել է 0.27 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 713.48 դրամ, աճել է 6.40 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.95 դրամ, աճել է 0.05 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  442.32 դրամ, ոսկի՝ 29,922.25  դրամ, պլատին՝ 18,162.11 դրամ:

--00—ԼՄ