Պատմության մեջ կենտրոնական դերակատարությունը միշտ էլ պատկանել է առաջնորդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․

«Պատմության մեջ կենտրոնական դերակատարությունը միշտ էլ պատկանել է առաջնորդին: Հաջողության են հասել այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց առաջնորդել են մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես անհատները:

Պատմության թատերաբեմից անհետացել կամ լավագույն դեպքում ուրիշների հպատակությունն են ընդունել այն ազգերն ու երկրները, որոնց ղեկավարել են ժողովրդավարության իրական արժեհամակարգ չունեցող մեծամասնության ընտրյալները:

Մտածողությամբ շրջահայաց և գործողություններով հեռատես առաջնորդ կարող է ընտրել ժողովուրդը, բայց ոչ երբեք այդ արժեհամակարգին դեռևս անհաղորդ նրա մեծամասնությունը... Ապացույցը մեր ներկան է»:

--00--ԱՀ