Զախարովան` «ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի» ընթացքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Իրականացվո՞ւմ է, արդյոք, ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ի համաձայնագրով նախատեսված «ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի» մասին կետը: Այս հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց.

«Բոլորովին վերջերս` կապված նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ, իրենց տները լքած հայերի վերադարձի ակտիվ գործընթացի ենք ականատես լինում: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ եռակողմ համաձայնագրի նշված կետը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր ստիպված էին լքել իրենց նախկին բնակության վայրերը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս